Քննարկվում է Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը. «Ժողովուրդ»
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան չունի: Իշխանական կուլիսներում դեռ շարունակվում է քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանական հարցը:
Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն է արել. «Ընդհանրապես,եթե հետևենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործողում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: