Մեծ Բրիատնիայի թագուհին պարգևատրել է Ջոլիին
Մեծ Բրիատնիայի թագուհի Եղիսաբեթ 2րդ-ը դերասանուհի Անջելինա Ջոլիին շնորհել է Տիկնոջ տիտղոսը, ինչը հավասար է տղամարդկանց շնորհվող ասպետի տիտղոսին: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով Associated Press-ին:
Հոլիվուդյան դերասանուհին պարգևը ստացել է պատերազմական գոտիներում սեռական բռնությունների դեմ արշավին ակտիվ մասնակցության համար: Հունիսի 13-ին` Լոնդոնում անց է կացվել միջազգային կոնֆերանս` նվիրված այդ խնդրին, որն էլ ղեկավարում էր Ջոլին:
«Ինձ համար մեծ նշանակություն ունի ստանալ պարգև` արտաքին քաղաքականության հետ կապված, ինչին էլ մտադիր եմ նվիրել կյանքս»,-հայտարարել է դերասանուհին:
Նշենք, որ նախկինում արքայական պարգևներ ստացել են ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, Microsoft-ի հեղինակ Բիլ Գեյթսը և նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը