Նյու Յորքում բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը
Հունիսի 17-ին Նյու Յորքի «Gilbert Albert» պատկերասրահում բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` «Արարիչ» խորագրով: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ս. Փարաջանովի թանգարանից:
Նյույորքյան պատկերասրահում ցուցադրվելու են Ս. Փարաջանովի ավելի քան 30 աշխատանք՝ կոլաժներ, գլխարկներ, տիկնիկներ:
Բոլոր աշխատանքները տարվել են Երևանից: Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 10-ը:
Այս տարի նշվում է 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ս. Փարաջանովի 90-ամյա հոբելյանը: