ԼՂՀ նախագահը Գարիկ Բալայանին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում