Հայաստանում սկսվում է «Սանդորա» հյութերի արտադրությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա գտնվեց «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացավ գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանը, այս տարվա հունիսից Հայաստանում սկսվելու է «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը: Նրա խոսքերով` «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նոր հոսքագծի գործարկմամբ, ըստ նրա, մինչև տարեվերջ կստեղծվի 25-30 աշխատատեղ:
Ա.Մինասարյանը հայտնեց, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը հիմնադրվել է 2011թ-ին և այսօր այն արտադրում է գազավորված ըմպելիքներ` Pepsi, Mrinda, 7Up. Aquafina: Ըստ նրա` 2012թ-ի սեպտեմբերին կնքվել էր պայմանագիր համաշխարհային ճանաչում ունեցող «ՏԵՏՐԱՊԱՐԿ» ընկերության հետ, որպեսզի ձեռք բերեին ժամանակակից հոսքագծեր` բնական հյութեր արտադրելու նպատակով: Նրա խոսքերով` առաջիկայում տեղական շուկայում կիրացնեն ընկեկերության կողմից արտադրված` բանանի, նարինջի, կարմիր նարինջի, խնձորի և արքայախնձորի համերով «Սանդորա» բնական հյութերը:
«Տարբերությունը, որ զգալու է հայ սպառողը, Հայաստանի ջրի առկայությունն է բնական հյութերում: PepsiCo ընկերության մասնագետներն ու ներկայացուցիչները ևս վկայել են, որ Հայաստանում արտադրված «Սանդորա»-ի որոշ տեսակներ իրենց համային հատկանիշներով ավելի լավն են, քան ներկրվածը»,- ասաց Ա.Մինասարյանը` հավելելով, որ բնական հյութերի հումքը ներկրել են Պեպսիկո» ընկերության կողﬕց որակավորում անցած ընկերությոընները, Հայաստանում այդ հումքի վրա կավելացվի հայկական ջուրը և կփաթեթավորվի:
Նա նաև չբացառեց, որ հետագայում «Սանդորա»-ի արտադրման համար օգտագործվի նաև հայկական հումքը: ««Պեպսիկո» ընկերության ներկայացուցիչները Հայաստանից վերցրել են հայկական մրգերից պատրաստված հումքի նմուշներ և տարել են փորձաքննության: Եթե փորձաքննության արդյունքները ցույց տան, որ հումքը կարող է օգտագործվել, ﬔնք սիրով կհայտարարենք նաև այն մասին, որ բնական հյութերի արտադրության հումքը ևս հայկական է»,- նշեց Ա.Մինասարյանը:
Նշվեց նաև, որ մինչ այս պահը «Սանդորա» հյութերը ներկրվել են Ուկրաինայից այլ ընկերության կողմից: Իհարկե, ըստ նրա, որոշ տեսակների ներկրումը կշարունակվի, բայց քիչ քանակությամբ:
Ա.Մինասարյանը հայտնեց նաև, որ «Սանդորան» համար մեկ բնական հյութն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Այսօր բնական հյութերի շուկայի 50 տոկոսը զբաղեցնում են «Սանդորա»-ի հյութերը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տեղական արտադրության հյութերը իրենց որակով չզիջեն ներկրվածին»,- ասաց նա:
Հարցին, թե սպառողը ինչպես պետք է տարբերի հայկական արտադրության «Սանդորան» ներկրածից, Ա.Մինասարյանն ասաց, որ տուփի վրա կլինի տարբերանշան, որով սպառողները կտեղեկացվեն, որ այն արտադրվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից:
Նշվեց նաև, որ հոսքագծերի ներկման համար ընկերությունը ներդրել է մոտ 4 մլն եվրո: Հիշեցնենք, որ կառավարությունը ընկերությանը ներդրումային ծրագրերի մասով ավելացված արժեքի հարկի վճարման արտոնություն տալու որոշում է կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում