ԻԻՀ ԱԳՆ. Իրանը կտրականապես դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն Իրաքում ռազմական միջամտություն ունենա
«Իրանը կտրականապես դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն Իրաքում ռազմական միջամտություն ունենա»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս օրերին Իրաքի տարբեր շրջաններում Իրաքի բանակի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին և դեպքերի հնարավոր զարգացումներին, մասնավորապես նշել է. «Հատկանշական է, որ ահաբեկիչներն այն ժամանակ սկսեցին իրենց գործողությունները, երբ Իրաքում խորհրդարանական ընտրությունները հաջող ավարտ ունեցան: Անկասկած ներկայում Իրաքում տեղի ունեցող զարգացումների նպատակն այդ երկրում քաղաքական գործընթացների վրա ազդելն ու դրանցում փոփոխություն իրականացնելն է»:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների՝ իրաքյան գործընթացներին մասնակցելու հավանականությանը՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը նշել է. «ԱՄՆ-ն ցանկանում է օգտվել Իրաքի ներքաղաքական իրավիճակից և ստվերել այդ երկրում անկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հետևաբար չպետք է ակնկալիք ունենալ այն ուժերից, որոնք Իրաքի անկայունության մեջ ներգրավվածություն են ունեցել. Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն Իրաքում ռազմական միջամտություն ունենա»:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը Իրաքի ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում պետք է միմյանց հետ համագործակցեն:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակում՝
Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան