Իսլամիստները Իրաքում մահապատժի են ենթարկել 1700 զինծառայողի
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել Իրաքի կառավարական բանակի 1700 զինծառայողի, ովքեր գերի էին ընկել Իրաքի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Որպես ապացույց իսլամիստներն իրենց կայքերից մեկում տեղադրել են նկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ, ինքնաձիգերը նրանց վրա ուղղած, բեռնատարով ինչ-որ վայր տանում: Վերջին նկարում երևում են գետնին ընկած սպանվածները` գլխի հրազենային վնասվածքներով:
Գրոհայինների խոսքով, դրանք շիա-զինվորներ են: Կենտրոնական իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:
The Wall Street Journal թերթի տվյալներով, Սալահ ադ-Դին նահանգի նահանգապետը հայտնել է, որ գրոհայինները գերի են վերցրել Իրաքի ռազմաօդային ուժերի հարյուրավոր զինծառայողների և ամենայն հավանականությամբ հաշվեհարդար տեսել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան