Ջավախքում հաղթել են «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները
Նախօրեին Վրաստանում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հենվում են քվեների մոտ 75% տվյալների վրա: Այս մասին գրում է javakhkmedia.com կայքը:
Ջավախքի Ախալքալաքի շրջանի ղեկավար է ընտրվել Էդուրադ Աղասարյանը, Ախալցխայի շրջանի՝ Զազա Մելիքիձեն, Բոգդանովկայի (Նինոծմինդայի) շրջանի՝ Գագիկ Կարսլյանը, Ծալկայի շրջանի՝ Իլիա Սաբաձեն, Ասպինձայի շրջանի՝ Լևան Գաբաձեն: Ընտրված ղեկավարները բոլորը Բ. Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքից են:
Սամցխե-Ջավախք մարզի մեջ մտնող վրացաբնակ Բորժոմի և Ադիգենի շրջաններում նույպես հաղթել է «Վրացական երազանքը»:
Ախալցխայի, Ծալկայի, Ասպինձայի շրջանի ղեկավարի պաշտոնի համար որևէ հայ թեկնածու չի եղել:
Ջավախքի քաղաքներից այս ընտրություններում քաղաքապետ ընտրելու իրավունք է ունեցել միայն Ախալցխա քաղաքը: 60.44% արդյունքով առաջին տեղում է Գիորգի Կոպաձեն («Վրացական երազանք»), որը և կլինի Ախալցխայի քաղաքապետը: Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար որեւէ հայ թեկնածու չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում