Դատավորի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր ԱՍԼԱՆՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի հունիսի 15-ից համարել դադարած», -ասված է նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում