Պահեստազորի փոխգնդապետ. Ադրբեջանը դեռ իր պարտությունը չի ընդունում, բայց ստիպված է
Մեր սահմանների պաշտպանությունը կայուն վիճակում է, վստահեցնում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը:
«Մենք չպիտի մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, սահմանային գոտիներում անընդհատ կրակոցներ են լինում, Ադրբեջանը դեռ իր պարտությունը չի ընդունում, բայց ստիպված է: Այլընտրանք իրենք չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի փոխգնդապետը: Նրա նկատեց, որ մենք ունենք մեծ թվով և մարտունակ բանակ:
Անդրադառնալով Թալիշ գյուղին, մարտական ջոկատի հրամանատարը շեշտեց, որ թիկունքը պաշտպանված է, գյուղը երկու զորամաս է պաշտպանում: Թալիշը, նրա խոսքով, մինչև վերջերս կտրված էր արտաքին աշխարհից, միայն հեռուստատեսությամբ էր տեղեկանում դրսի լուրերին, բայց հիմա արդեն ինտերնետ կապ էլ ունեն:
Միքայել Ապրեսյանը շեշտեց, որ ոչ մի արցախցի այսօր չի ցանկանում ու չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ. «Նախորդ տարի գնացի Թալիշ, մի պստիկ երեխայի հարցրեցի` տղա ջան, չե՞ս վախենում, որ մնում ես այստեղ: Դե ինքը չգիտեր ես ով եմ, ասաց` մի հատ ավտոմատ ունենամ, էդ թուրքերին կոտորելու եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում