Քեսաբի ազատագրմանը պետք է հետևեն կոնկրետ քայլեր, անվտանգային միջոցառումներ. արաբագետների մեկնաբանությունները

«Քեսաբի և շրջակա գյուղերի վրա վերահսկողությունը վերականգնելու նպատակով սիրիական բանակի նախաձեռնած գործողությունը սպասված էր և տեղավորվում է սիրիական ճգնաժամի վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության մեջ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրման մասին տեղեկատվությունը:

Արաբագետի կարծիքով՝ երկրում նախագահական ընտրությունների անցկացումից և Բաշար ալ-Ասադի տարած վստահ հաղթանակից հետո փոխվեց նաև սիրիական բանակի ռազմավարությունը, այսինքն՝ մինչ այս հիմնականում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներից սիրիական բանակային ստորաբաժանումները, նրանց աջակցող՝ լիբանանյան «Հեզբալլահի», ինչպես նաև՝ ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի միասնական ստորաբաժանումներն աստիճանաբար անցնում են նաև հարձակողական մարտավարության՝ փորձելով վերադարձնել ռազմավարական և աշխարհագրական կարևորություն ունեցող առանձին շրջաններ. հենց այս տրամաբանության մեջ է Քեսաբի ազատագրման գործողությունը:

«Վերոնշյալի համատեքստում առաջնային նշանակություն ուներ մայիսի վերջից իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Քեսաբի ազատագրման գործողության նախաձեռնումը: Հիշեցնեմ՝ այս շրջանը զբաղեցնում է մեծամասամբ ալաուիներով (շիայական իսլամի այս ուղղությանն է պատկանում նաև ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադը) բնակեցված Լաթակիա նահանգի հյուսիսային հատվածն՝ անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին, որտեղից էլ Քեսաբի դեմ գրոհն իրականացրին «Նուսրայի ճակատ» և «Իսլամական ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների զինյալները: Եվ բացի այդ, շրջանի ազատագրմամբ հաջողվեց խափանել հակակառավարական ուժերի՝ դեպի ծով ելք ունենալու և այդ ճանապարհով՝ համակողմանի համալրումներ ստանալու հնարավորույթունը: Իսկ երկրորդական նշանակության առումով, գուցե՝ հոգեբանական տեսանկյունից Քեսաբի ազատագրումը նաև կարելի է որպես «հատուցում» համարել հայերին և ալաուիներին ալ-Ասադի կողմից ընտրությունների ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար»,- նկատեց փորձագետը:

Խոսելով բնակավայրի ներկա վիճակի և նրա անվտանգության հեռանկարների մասին՝ Պետրոսյանը նշեց, որ հասանելի տեսանյութերից, լուսանկարներից կարելի է դատել, որ շրջանը հիմնականում թալանված, կողոպտված վիճակում է, առանձին ազգային-հոգևոր կառույցներ՝ վնասված:

Ի տարբերություն մինչև մարտյան հարձակումը եղած իրավիճակի, երբ սիրիա-թուրքական սահմանը վերահսկվում էր թուրքական բանակի կողմից, քանի որ 1952-1953 թվականներին Սիրիայի հետ կնքված համաձայնագրի համաձայն, երկու հարևան երկրների միջև սահմանը փաստացի վերահսկում էր Անկարան, իսկ սիրիական ծանր հրետանին պետք է տեղակայվեր սահմանազատման գծից մոտ 5 կմ հեռավորության վրա, ապա ներկայում սահմանի անառիկությունը պահպանելու պարտականությունը սիրիական կառավարական ուժերի վրա է, և հետագայում նման հարձակումներից խուսափելու համար, տրամաբանական է, որ շրջանի անվտանգությունը պետք է պահպանվի ամենաբարձր մակարդակով. այս համատեքստում շրջանի համար ամենահավանական սպառնալիքը կարող է գալ միայն Լաթակիայից Արևմուտք գտնվող Իդլիբի նահանգից, ինչը, թերևս, նույնպես դիտարկվում է սիրիական իշխանությունների կողմից:

«Կարծում եմ, այս պարագայում միայն հնարավոր կլինի զանգվածաբար վերաբնակեցնել շրջանը»,- նշեց Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրումը որոշակի հույսեր է ներշնչում, որին պետք է հետևեն կոնկրետ քայլեր: Նախ՝ Բաշար ալ-Ասադին հավատարիմ կառավարական ուժերը, պետք է կարողանան այս տարածքներում ապահովել լուրջ ներկայացվածություն, որպեսզի ի վիճակի լինեն հետագայում բացառել ընդդիմադիր զինյալների նկրտումները ինչպես Թուրքիայից, այնպես էլ՝ Լաթակիային հարակից Իդլիբի շրջանից, ավելացրեց արաբագետը՝ նշելով, որ մարտի 21-ին Լաթակիայի հյուսիսում գտնվող հայաբնակ Քեսաբի և շրջակա բնակավայրերի նվաճումը զինյալների կողմից, և մոտ 3 ամիս վերջիններիս գտնվելը Քեսաբում և հարակից տարածքներում ցույց է տալիս, որ սիրիական իշխանությունները լուրջ անելիքներ ունեն երկրի Թուրքիայի հետ սահմանի այդ հատվածում:

Զինյալների հիմնական հատվածը դիրքավորված է եղել Քեսաբին հարակից բարձունքներում, և հիմնական ռազմական բախումներն այս 3 ամսվա ընթացքում տեղի են ունեցել հենց այդ բարձունքների համար, իսկ Քեսաբում զինյալների ներկայացվածությունը քիչ է եղել: Ասածի վկայությունն է այն, որ հունիսի 14-ին կառավարական ուժերի կողմից Քեսաբի ազատագրման ժամանակ այստեղ պատսպարված զինյալների դիրքերի ռմբակոծություններ չեն եղել, և քաղաքում դիրքավորված քիչ թվով զինյալները պարզապես հասցրել են լքել այն:

Քեսաբը ընդդիմադիր զինյալների կողմից վերահսկվող հերթական տարածքներից մեկն էր, որը ռազմավարական կարևոր դիրք էր ապահովում իսլամականներին դեպի Լաթակիա շարժվելու համար: Վերջիններս, ամրապնդելով սեփական դիրքերը Քեսաբում, փորձում էին դուրս գալ դեպի միջերկրածովյան ավազան: Բացի դրանից, Սիրիայի այս հատվածը կարևոր էր ընդդիմադիրների համար նաև տնտեսական առումով, ինչպես նաև զինյալներին անմիջապես սահմանակից Թուրքիային աջակցություն և օժանդակություն ստանալու առումով: Սակայն, ընդդիմադիրների ծրագրերը ձախողվեցին, ինչն ամենևին չի նշանակում, որ ընդդիմադիրները չեն փորձի այս տարածքներում ակտիվություն ցուցաբերել նաև հետագայում:

Բնակավայրի ներկա վիճակին անդրադառնալով՝ Գրիգորյանը նշեց. «Այն տեղեկություններն ու տեսանյութերը, որոնք կան այս պահին Քեսաբում տիրող իրավիճակի վերաբերյալ, թույլ են տալիս ենթադրել, որ ավերածությունները շատ չեն, սակայն կան թալանված բնակարաններ, հայկական եկեղեցիներ, կրոնա-մշակութային կենտրոններ և այլն, որոնք մթագնում են կարևոր և նշանակալի հայկական ծաղկուն կենտրոններից մեկի՝ Քեսաբի մասին մեր երբեմնի պատկերացումները: Ճիշտ է՝ քեսաբահայերը պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայրը, սակայն, վտանգ դեռևս կա, և եթե չլինեն համապատասխան միջոցառումներ սիրիական իշխանությունների կողմից, ապա նմանատիպ հարձակումներ կարող են կրկնվել հետագայում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}