Տնտեսություն 19:53 16/06/2014

Ռուս-ուկրաինական նոր «գազային պատերազմը» մտավ ակտիվ փուլ

«Գազպրոմ» ռուսական էներգետիկ հսկան այսօր Ուկրաինայի համար սահմանել է գազի մատակարարումների կանխավճարային ռեժիմ:

Այսուհետ Ուկրաինան կստանա այնքան գազ, որքան նախապես կվճարի: Չվճարելու դեպքում մատակարարումները կդադարեցվեն: Էներգակիրների հարցում Մոսկվայի և Կիևի միջև հակասությունների խորացումն, այսպիսով, հանգեցրել է նոր «գազային պատերազմի»:

«Որոշումը կայացվել է «Ուկրաինայի Նավթոգազի» կողմից պարբերաբար վճարումներ չկատարելու պատճառով: Մատակարարված ռուսական գազի համար չմարված պարտքը կազմում է 4,458 միլիարդ դոլար: 1,451 միլիարդ դոլարը՝ 2013թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, իսկ 3,007 միլիարդ դոլարը՝ 2014թ.-ի ապրիլ-մայիս ամիսների համար»,- ասված է «Գազպրոմի» հայտարարության մեջ: 

Մինչ օրս ռուսական «կապույտ վառելիքն» անդադար մատակարարվել է Ուկրաինա, սակայն Կիևը 2014թ.-ի հունվարի 1-ից մշտապես կուտակել է պարտքեր: Փետրվարին տեղի ունեցած իշխանափոխությունից և Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները, ինչի արդյունքում ռուսական կողմը վերանայեց երկկողմ գազային համաձայնագրերը:Ապրիլի 1-ից Ուկրաինայի համար գազի սակագինը 1000 խմ դիմաց 268,5 դոլարից բարձրացավ 485 դոլարի: Դա տեղի ունեցավ երկու զեղչերը չեղյալ համարելու արդյունքում:

Զեղչերից մեկը ռուսական կողմը տրամադրել է 2013թ.-ի դեկտեմբերին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կնքված համաձայնագրով, սակայն այդ զեղչը չեղյալ հայտարարվեց 2014թ.-ի հունվարի 1-ից վճարումներ չկատարելու պատճառով: Մյուս զեղչը սահմանվել է 2010թ.-ի Խարկովի համաձայնագրով, որը տրվել է Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի տեղակայումը երկարաձգելու դիմաց: Այդ համաձայնագիրը նույնպես չեղյալ հայտարարվեց Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո:

Գնային այդ փոփոխություններով պայմանավորված՝ ապրիլ-մայիս ամիսների համար ուկրաինական պարտքը հաշվարկվում է 485 դոլարով: Կիևը պահանջում է վերականգնել նախկին սակագինը, քանի որ 1000 խմ դիմաց 485 դոլարը համարում է ոչ շուկայական գին, բացի այդ նախկինի պես Ղրիմը համարում է իր տարածքի անբաժանելի մաս, հետևաբար հիմք չի տեսնում պայմանագրերն անվավեր ճանաչելու համար:

Կիևը պահանջում է էժան գազ, իսկ Մոսկվան՝ մարել նախկին բոլոր պարտքերը

Եվրամիության միջնորդությամբ շուրջ երկու ամիս տևած բանակցություններն արդյունք չեն ունեցել: Մի քանի անգամ ռուսական կողմը հետաձգել է կանխավճարային ռեժիմ ներդնելը: Այդ ընթացքում՝ հունիսի 2-ին Ուկրաինան կարողացել է վճարել փետրվար-մարտ ամիսների համար կուտակած 786 մլն դոլար պարտքը: Պարտքի մի մասը վճարելուց հետո Մոսկվան առաջարկել է 100 դոլար զեղչ սահմանել՝ սակագինը իջեցնելով 1000 խմ դիմաց 385 դոլարի: Այդ սակագնի դեպքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել պարտքերի մարումը և կանխավճարային ռեժիմին անցնելը ևս որոշ ժամանակով հետաձգել: Սակայն Կիևը անընդունելի է համարել այդ առաջարկը:

«Մենք այդ ռուսական թակարդները գիտենք: Նրանք կսահմանեն զեղչ, սակայն հետո կառավարության որոշմամբ չեղյալ կհայտարարեն: Մենք ունենք նույն դիրքորոշումը՝ վերախմբագրում ենք պայմանագիրը և սահմանում ենք գազի համար շուկայական գին»,- նշել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Ելնելով առկա փորձից, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կարող է չեղյալ հայտարարել զեղչերը, ինչպես դա արդեն իսկ տեղի է ունեցել, Կիևը ցանկանում է հստակ շուկայական գին սահմանել երկկողմ պայմանագրում՝ զրկելով Կրեմլին ազդեցության այդ լծակից, ինչը հասկանալի է: Միևնույն ժամանակ ռուսական կողմը, բնականաբար, ունի բավարար հիմք այդպես վարվելու համար, քանի որ Կիևը կորցրել է վստահությունը՝ որպես ստացված ապրանքի համար պարտաճանաչ և ժամանակին վճարող գործընկեր:

Ավելի ուշ «Ուկրաինայի Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է համաձայնության գալ 326 դոլար միջանկյալ սակագնի շուրջ, ինչի դեպքում միանգամից մարել 1,9 միլիարդ դոլար պարտքը: Նա առաջարկել է այդ փոխզիջումային սակագինը պայմանագրով սահմանել 1,5 տարի ժամկետով մինչև վերջնական սակագնի շուրջ համաձայնության գալը:

Կիևի այս առաջարկությունն էլ անընդունելի է Ռուսաստանի համար: Վերջինս ցանկացած պայմանագրի կնքման երաշխիք է համարում նախ բոլոր պարտքերի մարումը:

«Կարծում եմ, որ մեր առաջարկությունները առավել քան գործընկերային են, ուղղված բարդ ժամանակներում ուկրաինական տնտեսությանն աջակցելուն: Եթե մեր առաջարկները մերժվեն, նշանակում է, որ մենք կթևակոխենք բոլորովին այլ փուլ: Դա մեր ընտրությունը չէ, դա մենք չենք ցանկանում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է գազի սակագնի նույն պայմաններն, ինչ Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք՝ պայմանագրային սակագնի զեղչ և 1000 խմ դիմաց 385 ԱՄՆ դոլար վերջնական գին: 

Երկար բանակցություններն այդպես էլ մնացին անարդյունք, կողմերը մեղադրում են միմյանց բանակցությունները տապալելու և իրար շանտաժի ենթարկելու մեջ: Այս ամենից հետո «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ եթե հունիսի 16-ին, առավոտյան ժամը 10:00-ին «Ուկրաինայի Նավթոգազը» չմարի 1,9 միլիարդ դոլար պարտքը, ապա կներդրվի կանխավճարային ռեժիմ: Այդ հայտարարությունից հետո Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրահանգել է բոլոր գերատեսչություններին նախապատրաստվել ռուսական գազի լիակատար դադարեցմանը:

Ուկրաինայի այլընտրանքը

Ուշագրավ է, որ «Ուկրաինայի Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը հայտարարել է, թե Ուկրաինան կարող է ողջ ամառվա ընթացքում դիմանալ առանց ռուսական գազի, ապահովել գազով իր ներքին արդյունահանման շնորհիվ , քանի որ ամռանը գազի սպառումը և պահանջարկը բավական փոքր է: Սակայն թե ինչ կլինի ամռանից հետո, հատկապես ձմռանը, նա միայն ենթադրություններ է արել՝ մասնավորապես ընդգծելով Եվրոպայից գազի շրջանցիկ մատակարարումների հնարավորությունը: 

Դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների մոտ 40%-ն իրականացվում է Ուկրաինայի տարածքով: Այս իրողությունը թույլ է տալիս Կիևին մանևրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև՝ քաջ հասկանալով, որ Եվրոպային անհրաժեշտ է ռուսական գազ, իսկ Ռուսաստանին՝ Եվրոպայի փողը: Մոսկվան դադարեցնում է միայն Կիևին գազ մատակարարել, սակայն գազի տարանցումը դեպի Եվրոպա կշարունակվի:

Այս իրավիճակում Ուկրաինան կարող է Եվրոպայից պահանջել շրջանցիկ ճանապարհով իրեն գազ վաճառել ավելի մատչելի գներով կամ ծայրահեղ դեպքում կարող է «գողանալ» դեպի Եվրոպա գնացող գազը: Ուկրաինան կարող է նաև պահանջել բարձրացնել ռուսական գազի տարանցման համար տրվող վճարը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արդեն իսկ հրահանգել է վերանայել ռուսական գազի տարանցման սակագինը:

Այս գործոններն են հավանաբար պատճառը, որ Ուկրաինան անզիջում դիրքորոշում է որդեգրել և պատրաստ է գազի անջատմանը: Մյուս կողմից այդ ամենը Մոսկվայում արդեն իսկ հաշվի են առել: Պուտինը մի առիթով զգուշացրել է, որ եթե եվրոպական պետությունները շրջանցիկ ճանապարհով գազ վաճառեն Ուկրաինային, ապա Ռուսաստանը կնվազեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումների ծավալը, ինչպես որ սահմանված է պայմանագրերում:

 Իսկ եթե Կիևը որոշի դեպի Եվրոպա տարանցվող գազից օգտվել, ապա «Գազպրոմը» կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումները, ինչպես դա եղել 2009թ.-ին համանման իրավիճակում:

Կողմերն արդեն իսկ միմյանց դեմ հայցեր են ուղարկել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Կիևը պահանջում է դատարանից սահմանել արդար սակագին և ստիպել Մոսկվային հատուցել վնասները, իսկ Մոսկվան պահանջում է վճռել, որ Կիևը խախտել է երկկողմ պայմանգրերը և ստիպել Ուկրաինային մարել բոլոր պարտքերը:

Այսպիսով, չնայած Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյոտր Պորոշենկոյի ընտրվելուց հետո Կիևի և Մոսկվայի միջև լարվածության թուլացմանը, սկսված ակտիվ բանակցային գործընթացին, փոխզիջման տապալումը հանգեցրել է ռուս-ուկրաինական նոր «գազային պատերազմի», որի խորացումը կարող է հսկայական վնասներ հասցնել թե՛ եվրոպական, թե՛ ռուսական էներգետիկ շուկային: Այս հերթական էներգետիկ ճգնաժամը ավելի է ստիպում Եվրոպային գտնել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ, իսկ Ռուսաստանին՝ կառուցել Ուկրաինան շրջանցող մատակարարման ուղիներ:

Եվրամիությունը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել կյանքի կոչել «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որի օգնությամբ կասպյան ավազանի գազը կարող է հասնել Եվրոպա: Իսկ Ռուսաստանը մտադիր է կառուցել «Հարավային հոսք» գազատարը, որը լիովին կզրոյացնի Ուկրաինայի նշանակությունը՝ որպես ռուսական գազի տարանցիկ երկիր: Թեև այդ երկու նախագծերի իրականացման ճանապարհին կան շատ խոչընդոտներ, ուկրաինական ճգնաժամը կարող է անխուսափելի դարձնել դրանց կյանքի կոչումը:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}