Հայաստանում կնշվի միջազգային օլիմպիական օրը
2014 թ. հունիսի 21-ին Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Քաջարանում միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի միջազգային օլիմպիական օրվան նվիրված մասսայական վազքարշավ:
Կմասնակցեն 13 -ից բարձր տարիքի վազքասերները: Երևանյան վազքարշավը կձգվի Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա- ստորգետնյա անցում-«Հաղթանակ» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մասնակիցների հավաքը` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ` հունիսի 21-ին , ժամը 10:15-ին:
Մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին:
Յոթ տարիքային խմբով անցկացվող «Վազքարշավ-2014»-ի հաղթողները և մրցանակակիրները կստանան հավաստագրեր, դրամական մրցանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում