ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ամառային` ավելի մատչելի սակագներ ռոումինգում
Հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում և Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարելի է զանգեր ստանալ և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը:
Նախկինում Վրաստանում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը կազմում էր. Վրաստանում՝ 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Իրենց նորություններին մշտապես ծանոթ լինելու համար ընկերությունը խորհուրդ է տալիս միանալ նրանց Ֆեյսբուքում
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը