Կարինե Դանիելյան. Անապատացումը սպառնում է Հայաստանին
Այսօր անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: 1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով:
Բնապահպան Կարինե Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ անապատացումը սպառնում է ողջ աշխարհին և հատկապես չորային գոտում գտնվող Հայաստանին. «Մեզ ավելի շատ է սպառնում: Սպառնում է առաջին հերթին այն առումով, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանն ենք չորացրել, և դա մեծ վտանգ է ողջ Արարատյան հարթավայրի համար: Սպառնում է այն առումով, որ անտառներն ենք ոչնչացնում»:
Բնապահպանը նկատեց նաև, որ վերջին տարիներին անտառների ապօրինի հատման տեմպերը նվազել են:
Ինչ վերաբերում է քաղաքամայր Երևանին, ապա Կ. Դանիլյանի համոզմամբ, անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել կլիմայի, բնական ռեսուրսների փոփոխությունները:
«Այսօրվա քաղաքաշինությունը Երևանը վերածում է ասֆալտաբետոնային անապատի»,-ասաց բնապահպանը:
2014թ. անապատացման դեմ պայքարի օրվա նպատակներն են`
1.Կենտրոնացնել ուշադրությունը հողերի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ:
2.Մոբիլիզացնել աջակցությունը հողերի կայուն կառավարման համար:
3.Կոչ անել ներառելու հողերի պահպանության և սննդամթերքի անվտանգության հարցերը Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության մեջ:
2014 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է՝ հարմարվողականությունը հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա, որի կարգախոսն է՝ «Հողը պատկանում է ապագային - Պահպանենք այն կլիմայի փոփոխությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները