Հայ-հոլանդական բիզնես ֆորում` ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում: Միջոցառումը կանցկացվի ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում, որը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը` «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո: Այս մասին հաղորդում են ԻՏՁՄ հանրային կապերի բաժնից:
Ֆորումի ընթացքում կքննարկվի նաև հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ:
Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Նիդերլանդների ՏՀՏ ասոցիացիայի (Nederland ICT) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև:
Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:
Հայ-հոլանդական ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և, մասնավորապես, բիզնես կիրառական խաղերի մեթոդի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում:
Ֆորումի մուտքն ազատ է:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն, գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armef.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները