Հասարակություն 15:18 17/06/2014

Կառավարությունն երթևեկության կանոնների խախտման տուգանքների փոփոխությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկից հետո խորհրդարանում բուռն քննարկումներ ծավալվեցին երթևեկության կաննոնների խախտման համար տուգաննքների չափերի շուրջ:

Պատգամավորները փաստում էին, որ տուգանքների չափերը շատ բարձր են, որոշ դեպքերում տուգանքի չափը ավելի բարձր է, քան եվրոպական զարգացած երկրներում, որտեղ միջին աշխատավարձը Հայաստանից տաս և ավել անգամ բարձր է:

Ի վերջո, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մարտի 27-ին ստորագրած որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է վերանայեր ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը:

Աշխատանքային խումբն ավարտել է իր աշխատանքները և մշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց և կներկայացվի խորհրդարան, որպեսզի հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այն քննարկվի:

ՀՀ կառավարությունն առաջարկում է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 21-րդ հոդվածը թույլ է տալիս, որպեսզի նվազ նշանակություն ունեցող դեպքերում, տուգանք նշանակող պաշտոնատար անձն իրավունք ունենա խախտում կատարածին ազատել վարչական պատասխանատվությունից:

Գործադիրն առաջարկում է նշված հոդվածը լրացնել երկրորդ մասով, ինչի արդյունքում երթևեկության կանոնների՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքով արձանագրված խախտումները վերադասության կարգով բողոքարկման ընթացքում կարող են նաև վերացվել:

Չնայած, հոծ գիծը խախտելու համար տուգանք սահմանող դրույթն առաջարկվում է խմբագրել, սակայն, տուգանքի չափը չի փոխվում, մնում է նույն՝ տաս հազար դրամը:

Ավտոմեքենա վարելիս հեռախոսով խոսելու համար գործող երեք հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել հինգ հազար:
Կանգառներում ավտոմեքենա կայանելու համար գործող տաս հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել հինգ հազար դրամ:
Հետիոտնի գծանշման մասում ավտոմեքենան կանգնեցնելու դեպքում գործող 20 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 15 հազար: Հասարակական տրանսպորտի վարորդների և բեռնատարների վարորդների կողմից երրորդ գծով ավտոմեքենան վարելու համար գործող 5 հազար դրամն առաջարկվում է դարձնել 7 հազար:

Սահմանված արագության գերազանցման տուգանքների հաշվարկման ձևը կփոխվի. մասնավորապես, 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյու գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից երեք կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ և այսպես շարունակ, մինչև 20 կմ/ժ-ի գերազանցումը: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք:

Ներկայումս գործող կարգով 1-ից 10 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված է հաստատուն 10 հազար դրամի տուգանք, 11-ից 30 կմ/ժ գերազանցելու դեպքում՝ հաստատուն 30 հազար դրամ տուգանք:

31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար այժմ սահմանմված է 50 հազար դրամ տուգանք, որն առաջարկվում է դարձնել 100 հազար: 51 և ավել կմ/ժ-ով գերազանցելու համար գործող 70 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ: Առանց վարորդական իրավունքի կամ ուժը կորցրած վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու համար գործող 5 հազար դրամն առաջարկվում է դարձնել 3 հազար:

Կազմակերպությունների ղեկավարների կամ այլ պատասխանատուների կողմից անսարք ավտոմեքենան երթուղի հանելու համար կամ տվյալ ավտոմեքենան թույլտվություն չունեցող անձին ավտոմեքենան վարելու իրավունք տալու համար 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 25 հազար: Տրանսպորտային միջոցներում կամ տաքսիներում վարորդների ծխելու համար սահմանված 5 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար:

Գործող օրենսդրությամբ, երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում,տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում հնգապատկվում: Առաջարկվում է, փոխել այս կարգը և 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում:

ՀՀ կառավարությունն առաջարկում է երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների փոփոխությունները կիրառության մեջ դնել այս տարվա սեպտեմբերի 1-ից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}