Աշխարհի նավթի պաշարների շուրջ 10 տոկոսը բաժին է ընկնում Իրանին
«Աշխարհի նավթի պաշարների 9,3 տոկոսը բաժին է ընկնում Իրանին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է «Բրիթիշ Փեթրոլիում» միջազգային նավթային ընկերության տարեկան զեկույցում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2013թ. Իրանի նավթի պաշարները կազմել են 157 միլիարդ բարել: Նավթի համաշխարհային նավթամթերքի 47,9 տոկոսը գտնվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի 19,4 տոկոսը բաժին է ընկնում Իրանին:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվար ամսին ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարել էր, որ Իրանի գազի պաշարները կազմում են 33,6 տրիլիոն խմ. իսկ նավթինը՝ 166 միլիարդ բարել: