Գուրգեն Արսենյանի կարծիքով, ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնալու. «Իրավունք»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը այլևս իշխանություն չի լինի և կդառնա ընդդիմություն:
«Իրավունք»-ը փորձել է թեմայի շուրջ հարց ուղղել ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին` տեղեկանալու` արդյոք Գ. Արսենյանն արտահայտե՞լ է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը. «Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական տեսակետները ձեզ միշտ հայտնի են դառնում այն ժամանակ, երբ մենք ծանուցում ենք ձեզ պաշտոնապես կամ երբ կուսակցության կողմից լիազորված անձիք, մասնավորապես խոսնակը, հայտարարություն է կատարում»: