ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ. Իրանը շարունակում է ուրանի 5 տոկոս հարստացնելու գործընթացը
«Իրանը շարունակում է ուրանի 5 տոկոս հարստացնելու գործընթացը»,-այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը: Ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Իրանի նախագահի առաջին տեղակալը, անդրադառնալով ուրանի հարստացման խնդրին, մասնավորապես նշել է. «Մենք ուրանի 5 տոկոս հարստացնելու կարիք ունենք, քանի որ նախատեսում ենք մեր երկրում ավելի շատ միջուկային ռեակտորներ կառուցել, հետևաբար՝ դրանց համար անհրաժեշտ է վառելիք տրամադրել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում