Տարածաշրջան 19:21 17/06/2014

Նոր իրավիճակ և հեռանկար Իրաքում` քրդերի համար

Իրաքում ստեղծված իրավիճակի պայմաններում Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ) համար, սպառնալիքների հետ միաժամանակ, բավական նպաստավոր իրավիճակ ստեղծվեց տարիներ ի վեր անիրագործելի թվացող խնդիրն իրականություն դարձնելու համար:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ծայրահեղ արմատական իսլամական կազմակերպության զինյալների գրոհը Մոսուլի ուղղությամբ ի ցույց դրեց Իրաքի դաշնային բանակի անկարողությունը` չնայած սպառազինության բարձր մակարդակին, առկա ժամանակակից տեխնիկային: Փոխարենը` լուրջ գործոնի վերածվեցին ԻՔՏԿ-ի պաշտպանական ուժերը` քրդական փեշմերգան ոչ միայն Իրաքյան Քրդստանի, այլ նաև ողջ Իրաքի պաշտպանության հարցում: Եվ ստեղծված իրավիճակում Բաղդադի կենտրոնական իշխանությունները, լավ հասկանալով իրականությունը, ոչ միայն համաձայնեցին ու համակերպվեցին փեշմերգայի մեծ դերակատարությանը, այլ նաև գործուն աջակցություն հայցեցին: Սա բացի զուտ ռազմական նշանակությունից, հետագայում ունենալու է ավելի շատ քաղաքական կարևոր նշանակություն` Հարավային Քրդստանի համար:

Իրաքյան բանակի ձախողման պատճառները մի քանիսն են` ազգային ու կրոնական առումով մասնատվածությունը, ռազմական գործողություններին անպատրաստությունը, ինքնուրույնության բացակայությունը և այլն: Փեշմերգան այս առումով ունի էական առավելություններ` ազգային միատարրություն, գաղափարական միասնություն, պետական ընդհանուր տեսլական: Եվ որքան էլ իրաքյան բանակը տիրապետում էր ժամանակակից ռազմական տեխնիկայի ու միջոցների, անկարող գտնվեց ռազմական գործողություններ իրականացնել: Մինչդեռ փեշմերգան բավական ինքնավստահ ու վճռական գործեց:

Քաղաքական առումով Հարավային Քրդստանի համար ձեռքբերումներն ավելի մեծ են լինելու: Նախ` արդեն իսկ Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությունը հանդես է գալիս ամբողջությամբ անկախ արտաքին քաղաքականությամբ` չնայած նման միտումները վերջին տարիներին էին նկատվում: Քրդերն ստիպված են նաև անկախ գործել Բաղդադի կենտրոնական իշխանություններից ստեղծված իրավիճակում: Սա արդեն դե–ֆակտո միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակով հանդես գալու քաղաքականություն է, որը ենթադրում է դե-յուրեի վերածելու հեռանկար: Եթե տնտեսական հարցերում էր Էրբիլը վարում Բաղդադից անկախ քաղաքականություն, ապա արդեն դա կտեղափոխվի նաև արտաքին քաղաքականություն, ինչն, ի դեպ, Իրաքի սահմանադրության խախտում է: ԻՔՏԿ-ն, ստեղծված իրավիճակից ելնելով, անկախության հայտ է ներկայացնելու` իրաքյան դաշնային մոդելն արդեն իսկ տապալված է և անհեռանկարային:

Ամենամեծ ձեռքբերումը, սակայն, Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության համար, տարածքային ընդլայնումն է, որի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Խոսքը վերաբերում է Քիրկուկի նկատմամբ հավակնություններին, որը երկար տարիներ համարվում է վիճելի տարածք: Իրաքյան բանակի ձախողման հետ միաժամանակ Քիրկուկն անցավ փեշմերգայի վերահսկողության տակ:

Քրդական փեշմերգան կարողացավ վերահսկողություն հաստատել Քիրկուկում և իրաքյան դաշնային բանակն ի զօրու չեղավ դիմակայել ծայրահեղական զինյալներին, մինչդեռ Իրաքյան բանակի փոխարեն դա արեց փեշմերգան: Բավական նպաստավոր այն կարող է լինել Քիրկուկի պատկանելության ու նաև հետագայում իրավական կարգավիճակի հստակեցման առումով: Այլ խոսքով Քիրկուկի ու նաև մյուս վիճելի տարածքների հետ կապված փեշմերգան իրականացրել է «fact accompli»:

Տարիներով այն վիճելի տարածք է համարվում և ոչ մի կերպ այդ հարցը լուծում չէր ստանում` չնայած կարգավիճակի հարցը նախատեսված էր Իրաքի սահմանադրության ամրագրմամբ հանրաքվեի անցկացման միջոցով, որն անընդհատ հետաձգվում էր:

Սակայն փեշմերգան փաստացիորեն այդ խնդիրը լուծեց, և այն չի էլ լքի Քիրկուկը: Քրդական ուժերը մտել են Քիրկուկ այն երբեք չլքելու նպատակով: Դեռ 2009 թ. Քիրկուկի պատկանելության ու կարգավիճակի հետ կապված լրջորեն սրվել էին Բաղդադի ու Էրբիլի հարաբերությունները, իսկ 2012 թ. կողմերը հայտնվեցին նույնիսկ ռազմական առճակատման մեջ մտնելու հավանականության առջև: Ի պատասխան Բաղդադի քայլերի, ԻՔՏԿ-ը Քիրկուկի ու Սալահադդինի ոստիկանական-անվտանգության ուժեր ստեղծեց և կենտրոնացրեց այդ ուղղությամբ:

Իսլամական զինյալների գրոհը և դրա դեմ իրաքյան բանակի անկարողությունը լավագույն առիթն ընձեռեց փաստացիորեն Քիրկուկի խնդիրը լուծելու համար:

Իրաքյան կենտրոնական իշխանությունները հասկացան, որ առանց փեշմերգայի դերակատարության հնարավոր չէ երկրում՝ հատկապես հյուսիսում և ոչ միայն, գործողություններ իրականացնել, ուստի Քիրկուկի վերահսկողությունը փեշմերգայի կողմից Բաղդադի համար արդեն իսկ ընդունելի է կամ ավելի ճիշտ` համակերպվելի: Մյուս կողմից էլ՝ հենց ԻՔՏԿ-ի ուժերը չեն լքի այն, քանի որ հարմար իրավիճակ է ստեղծվել վիճահարույց տարածքների հարցը լուծելու և անկախ պետականության  հայտ ներկայացնելու ճանապարհին:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}