ԲՀԿ-ն կուտակայինի մասով իր ասելիքը կասի կառավարությունից հետո միայն. Ն.Զոհրաբյան
Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ավարտվել է համանուն խմբակցության նիստը, որը նախագահել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ ներկուսակցական, աշխատանքային խնդիրներ են քննարկվել, անդրադարձ է եղել նաև «կուտակայինին»:
«Խմբակցության նիստում որոշում կայացվեց, որ վաղը կառավարությունը օրենքի վերաբերյալ վերջնական նախագիծը կներկայացնի Ազգային Ժողովին, կքննարկենք վերջնական տեքստը, նաև կքննարկենք այն մեր գործընկերների հետ և ըստ այդմ` կհրապարակենք մեր եզրակացությունը»,- նշեց նա ու ավելացրեց, որ քանի դեռ չկա վերջնական տեքստ, որևէ որոշում այդ մասով չի կայացվել:
Ն.Զոհրաբյանը հավելեց նաև, որ վաղը գումարվում է ԱԺ վերջին արտահերթ նիստը և գարնանային նստաշրջանն էլ ավարտվում է, դրա հետ կապված հրավիրված խմբակցության նիստում նաև հստակ հանձնարարականներ են հնչել ամառային այս շրջանում անելիքների մասով և այլն:
Նախորդող հրապարակում`
Եռյակը դեմ է ցանկացած տեսքով պարտադիր կուտակային բաղադրիչին. ԲՀԿ-ն կորոշի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան