ՕԵԿ-ն ասել է, որ ընդդիմություն է, իսկ քառյակը ներկայացրել ծրագրերը. ԱԺ-ում ընդունել են համազեկուցողներին

Հունիսի 17-ին Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերը և Ալան Միլը հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Առաջին հանդպումը, ըստ աղբյուրի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ է եղել: Ակսել Ֆիշերը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ: Այցից հետո համազեկուցողները պատրաստելու են զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին, չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցության ուղղություններին և հետագա նպատակներին, սահմանադրական բարեփոխումներին: Նա պարզաբանել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը կարևորում է խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն այս պահին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը համարում է ժամանակավրեպ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնախնդրին, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, համայնքներում ժողովրդավարության զարգացման խմբակցության մոտեցումներին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպել են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները: Հյուրերի խնդրանքով խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձել են ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությանը եւ այլ հարցերի: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառյակի ներկայացրած 12 կետերի իրագործումը հնարավորություն կտա կառավարությանը ավելի իրատեսական դարձնելու բարեփոխումները: Նա կարևորել է ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով ապահովելը, ընտրական համակարգի փոփոխությունները:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ Ռուստամյանն ընդգծել է, որ իրենց կուսակցության նպատակը սահմանադրական փոփոխությունների ինքնանպատակ մերժումը չէ. եթե դրանք կբերեն կառավարման համակարգի փոփոխությանը և կլուծեն երկրի առջև ծառացած խնդիրները, ապա իրենք կներկայացնեն առաջարկներ: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ պարոն Վարդանյանն արժևորել է ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը՝ նշելով, որ Ադրբեջանն է պատերազմ սանձազերծել ԼՂ-ի դեմ և պարտվել է այդ պատերազմում: «Կարևոր է, որ մեր եվրոպացի գործընկերները թույլ չտան ԼՂ ժողովրդի շրջափակումը»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Նա կարևորել է ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նորակազմ կառավարության գործունեությանը, Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությանը, հասարակական-քաղաքական գործընթացներում կանանց դերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հաջորդ հանդիպումը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ է եղել:  Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ ՕԵԿ-ը արդեն երկու ամիս է գործում է ընդդիմադիր դաշտում: Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստ է հրապարակային քաղաքականության, քննարկել հարցեր մյուս քաղաքական ուժերի հետ: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ներկայացրել է այն կարևոր կետերը, որոնք առաջնային են իրենց կուսակցության համար: ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման, թափանցիկ և արդար ընտրական համակարգի ձևավորման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման համար ՕԵԿ-ի համար քաղաքական առաջնահերթություններ են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը, ՀՀ-ում կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը և այլ հարցեր:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը խոսել է ընտրական գործընթացներից, կարևորել ընտրացուցակների ճշգրտությունը, հեռուստաընկերությունների անկախությունը: Նա նաև անդրադարձել է իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նշելով, որ խմբակցությունն այս պահին այդ բարեփոխումների կարիքը չի տեսնում: Լևոն Զուրաբյան խոսել է նաև 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության և ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են խմբակցության դիրքորոշումը երկրում ընթացող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, խոսել են քառյակի ձևաչափում համագործակցության և այն քայլերի մասին, որոնք նախաձեռնել են քառյակի կուսակցությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նոր կառավարության գործունեությանը: Կողմերը քննարկել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա: Կողմերը քննարկել են նաև երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ արտագաղթին, աղքատությանը և գործազրկությանը վերաբերող խնդիրները, անդրադարձել են օրենսդրության բարելավման հետ կապված մի շարք հարցերի:

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերի և Ալան Միլի հետ ՀՀԿ խմբակցությունից հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Հովհաննես Սահակյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը և Արաիկ Հովհաննիսյանը: Նաղդալյանը փաստել է, որ մեր երկրի օրենսդիր մարմնում ներկայացված և տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող խմբակցություններն աշխատում են փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում: Համազեկուցողների խնդրանքով խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը և Հովհաննես Սահակյանն անդրադարձել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած աշխատանքին և նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով կատարված օրենսդրական բարեփոխումներին, նշելով, որ այժմ շարունակվում է այդ գործով ի հայտ եկած նոր հանգամանքների ուսումնասիրությունն ու նախաքննությունը: Համազեկուցողները, ելնելով քաղաքացիական հասարակության մի շարք անդամների հետ ունեցած հանդիպումներից, հետաքրքրված էին նաև գենդերային հավասարության ուղղությամբ իրականացվող քայլերով, տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդավարության զարգացմամբ, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները ներկայացրել են կատարված և ընթացող աշխատանքները: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}