Ադրբեջանցիները Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են ահաբեկչության մեջ և ստացել պատասխան
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հնարավորություն էր այցելել Բաքու, բայց էմոցիոնալ պոռթկումներն ու բանավոր խոսքով հարձակումները երեք մեկուսացված հայերի նկատմամբ, մտահոգիչ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով այժմ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Թևան Պողոսյանի հետ միասին գտնվում է Բաքվում:
Հիշեցնենք` նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» (Rose-Routh) սեմինարին: Այսօր սեմինարի 2-րդ օրն է: Այսօր սեմինարում քննարկման թեման Վրաստանն է` էներգետիկ ու տարածաշրջանային խնդիրներով:
«Հետաքրքիր է`արդյոք հակահայ ցուցարարները նորից կգա՞ն», -գրել է Կիրակոսյանը:
Նշենք, որ հայկական պատվիրակության անդամներին երեկ Բաքվում դիմավորել են բողոքի ակցիաներով:
Փորձագետն իր միկրոբլոգում պարբերաբար տեղեկացնում է` ինչ է կատարվում Բաքվում, մասնավորապես, սեմինարի դահլիճում:
«ՆԱՏՕ ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները հերքում են ադրբեջանցիների մեղադրանքները` հայտարարելով, որ Հայաստանում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները հաջողված են», -գրել է Կիրակոսյանը:
Նա ներկայացրել է նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ու ադրբեջանցի հռետորների միջև փոքրիկ բանավեճը:
«ՆԱՏՕ ԽՎ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանի նախագահին անվանեցին տեռորիստ, իսկ Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրեցին ահաբեկչության մեջ», -փոխանցում է Կիրակոսյանը:
Նույն բլոգում, պարոն Կիրակոսյանը նշել է, որ Թևան Պողոսյանը հակադարձել է ադրբեջանական կողմին, ասելով` «Ես հպարտանում եմ այն ամենով, ինչ արել է իմ հայրը...նա ինձ սովորեցրել է սիրել հայրենիքը»:
Նշենք, որ Թևան Պողոսյանը Ժիրայր Պողոսյանի որդին է, ով 1998 - 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միկրոբլոգի հետևյալ գրառմանը. «Բոլոր հիմնարար ազատությունները երաշխավորված են, կա ազատ ԶԼՄ և ազատ ինտերնետ», նույն միկրոբլոգում Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Ես Բաքվում եմ և միանգամայն այլ իրականություն եմ տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
Հայերի հիմնավորված ելույթները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները վաղը կմեկնեն Բաքու. Թ.Պողոսյան
Բաքվում ցույցեր են հայ պատվիրակների դեմ. Կ. Նահապետյանը` Բաքվից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան