«Ազադլիգ». Թուրքական իշխանությունները կալանքի տակ են պահում ադրբեջանցի գնդապետին
Ադրբեջանի իշխանությունների ջանքերն ուղղված դեռևս անցած տարի Թուրքիայում ձերբակալված Սադարաքի մաքսակետի ղեկավար Միրմուհամեդ Սեիդովի ազատ արձակմանը որևէ արդյունք չտվեցին: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի ունեցած տեղեկատվության համաձայն՝ թուրքական կառավարությունը ոչ մի դեպքում չի ցանկանում ազատ արձակել Սեիդովին:
Թերթը հիշեցնում է, որ Սեիդովին ձերբակալել են անցած տարվա դեկտեմբերին կաշառակերության մեղադրանքով: Ի տարբերություն Սեիդովի, այս գործողության ժամանակ ձերբակալված անձանց մեծ մասը թուրքական կառավարության միջնորդությամբ վաղուց ազատ են արձակվել:
Նշվում է, որ Սեիդովին կալանքի տակ պահելը կապված է Ադրբեջանի դեմ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի կառավարության ունեցած զայրույթով: Հայտնի է, որ այս կոռուպցիոն սկանդալը ուղղված էր Էրդողանի կառավարության դեմ, և վերջիններս համոզված են, որ Էրդողանի շրջապատին մոտ կանգնած անձանց մասնակցությամբ կեղտոտ փողերի լվացման մասին տեղեկատվությունը տարածվել էր հենց Ադրբեջանի կողմից: Այս շրջանում «Գայլերի հովիտ» սերիալում, որում քարոզվում է Էրդողանի կողմից իրականացվող քաղաքականությունը, Ադրբեջանի ԱԻՆ-ի ղեկավար Քեմալադդին Հեյդարովը ներկայացվել է որպես Իսրայելի մարդ:
«Միրմուհամեդ Սեիդովին կալանքի տակ են պահում Ադրբեջանի իշխանությունների դեմ որոշակի տեղեկատվություն ստանալու նպատակով: Իսկ դրանով անհանգստացած իշխանությունները փորձում են հասնել նրա ազատ արձակմանը»,– հայտնել է թերթի աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում