Բաքվի քաղաքապետի որդին աջակցում է Սիրիա մեկնող վահաբիտներին
Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի որդին` Իսրաֆիլ Աբութալիբովը վահաբիտ է և աջակցում է « Իրաքի և Լևանտի իսլմական պետություն» ահաբեկչական զինված խմբավորման` «խալիֆայական պետություն» ստեղծելու ծրագրի իրականացմանը: Այս տեղեկատվությունը «Xeber.info» լրատվական կայքին փոխանցել է իր աղբյուրը:
Ըստ այդմ` Իսրաֆիլ Աբութալիբովը մեծ հաղթանակ է համարում Իրաքի մի շարք քաղաքների գրավումը այդ կազմակերպության կողմից:
«Իսրաֆիլը աջակցում է Ադրբեջանի սալաֆիտներին և խարիջիներին առևտրի զարգացման հարցում: Նա նաև աջակցում է Սիրիա մեկնող վահաբիտներին: Հաճախակի այցելում է Գարաչուխուր մզկիթ, որը սալաֆիտների հավաքատեղին է»,-տեղեկացնում է աղբյուրը:
Նշվում է, որ Բաքվի քաղաքապետը կապ չի պահպանում որդու հետ և թույլ չի տալիս նրան տուն վերադառնալ: Չնայած որ Հաջիբալա Աբութալիբովը հերքել է իր որդու Սիրիա այցելելու լուրը, այնուամենայնիվ նա չի ժխտում, որ իր որդի Իսրաֆիլը սալաֆիտ է:
Կայքը նշում է, որ տեղեկատվություն է ստացել, որ ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի որդի դարձել է վահաբիտ և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Բաքվի վահաբիտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան