Տիգրան Պետրոսյանը` առաջատարների խմբում
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նույնքան միավոր ունեն նաև գրոսմայստերներ Աքսել Բախմանը (Պարագվայ), Դրագան Սոլակը (Թուրքիա) և Պավել Սմիրնովը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակել են 6-ական, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 5,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում