ԵՊՀ-ում գրանցված նոր սկանդալի հետևանքով ռեկտորի օգնականն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ԵՊՀ ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ: Ըստ ԵՊՀ «Հրապարակ»-ի աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել են՝ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն: Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից, այդ թվում և Հովիկ Աբրահամյանը, չեն կանխել դա: Մելքոնյանը ոչ միայն ուսանողական ակտիվի ՀՀԿ հակակշիռ էր, այլև 2009-ին իր ստեղծած «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն փորձում էր օգտագործել վարչապետին աջակցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան