10 տարի ազատազրկման դատապարտված քաղաքագետը դիմել է արդարադատության նախարարին. «Հրապարակ»
Մահափորձի կազմակերպման համար 10 տարի ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արկադի Վարդանյանին մայիսի 31-ին Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա օրերս դիմում է հղել արդարադատության նախարարին` պահանջելով իրեն տեղափոխել «Կոշ» ՔԿՀ, քանի որ «Վանաձորը» փակ տիպի կալանավայր է, և այս պարագայում իր պատիժը դառնում է «հավասարազոր մահապատժի»: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Վարդանյանն առողջական խնդիրներ ունի:
Նախարարից պատասխան դեռ չի ստացվել: