Իրանն առաջ է անցել Ռուսաստանից՝ դառնալով աշխարհում գազի ամենաշատ պաշարներ ունեցող երկիրը
«Իրանը դարձել է աշխարհում գազի ամենաշատ պաշարներ ունեցող երկիրը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է «Բրիթիշ Փեթրոլիում» միջազգային նավթային ընկերության տարեկան զեկույցում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2013թ. Իրանի գազի պաշարներն ավելացել են 200 միլիարդ խմ-ով՝ կազմելով 33,8 տրիլիոն խմ, որը 2,5 տրիլիոն խմ-ով ավել է Ռուսաստանի պաշարներից:
Այսպիսով, Իրանի գազի պաշարները կազմում են 33,8, Ռուսաստանինը՝ 31,3, Քաթարինն ու Թուրքմենստանինը՝ 17,5, իսկ Միացյալ Նահանգներինը՝ 9,3 տրիլիոն խմ.:
«Բրիթիշ Փեթրոլիում»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ նավթի համաշխարհային պաշարների 9,3 տոկոսը բաժին է ընկնում Իրանին: 2013թ. Իրանի նավթի պաշարները կազմել են 157 միլիարդ բարել: Նավթի համաշխարհային նավթամթերքի 47,9 տոկոսը գտնվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի 19,4 տոկոսը բաժին է ընկնում Իրանին: