«Ժառանգություն» կուսակցության ղեկավար մարմնում լուրջ փոփոխություններ են պասվում. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.« Արդեն հայտնի է, որ հունիսի 28-ի «Ժառանգության» համագումարին Ստյոպա Սաֆարյանը հրաժեշտ է տալու գլխավոր քարտուղարի պաշտոնին և անցնելու է, այսպես կոչված, «հասարակական սեկտոր»: Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` բավական խոշոր փոփոխություններ են սպասվում կուսակցության ղեկավար մարմնում:
Այսպես, կարևորագույն դիրք է այնտեղ գրավելու Զարուհի Փոստանջյանը, բացառված չէ նույնիսկ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մնա սոսկ կուսակցության առաջնորդ` չգլխավորելու հանդերձ կուսակցության վարչությունը և այդ դիրքը զիջելով Զ. Փոստանջյանին: Ըստ ամենայնի, ամերիկյան «շեֆերն» այնքան էլ գոհ չեն Րաֆֆուց, վերապատրաստում անցած Փոստանջյանին համարում են առավել հեռանկարային»: