Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը ցմահ ազատազրկման դատապարտվեց
Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա գեներալ Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, 88-ամայ գեներալ Թահսին Շահինկայան 1980 թվականին պետական հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Անկարայի քրեական դատարանը նրանց մեղավոր է ճանաչել «պետական իշխանության դեմ հանցագործություն» իրականացնելու մեջ:
Դատարանի որոշմամբ գերենալներն աստիճանազրկվելու են մինչև զինվորների:
Էվրենը և Շահինկայան հեղաշրջման վերջին ապրող մասնակիցներն են: Մեղադրյալները առողջական խնդիրների պատճառով դատարան չեն ներկայացել և հիվանդանոցից են հետևել դատավճռին:
Պետմեղադրողը նշել է, որ թեև բանակը իրավունք է ունեցել որոշակի պայմաններում միջամտել երկրի քաղաքական կյանքին, «այդ իրավունքը հիմք չի կարող հանդիսանալ սահմանադրությունը չեղյալ հայտարարելու համար»:
Բացի այդ, դատախազությունը գտել է, որ Էվրենը և Շահինկայան «հեղաշրջումից մեկ տարի առաջ որոշել էին իրականացնել դա և չեն խոչընդոտել»:
Հիշեցնենք, որ 1980 թվականի հեղաշրջումն ամենաարյունալին էր 20-րդ դարի վերջին թուրքական բանակի կողմից իրականացրած հեղաշրջումների մեջ: Այս ճանապարհով բանակը չորս կառավարություն էր տապալել:
1980 օգոստոսի վերջին նիստ անցկացրած Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը որոշեց հեղաշրջում իրականացնել սեպտեմբերի 12-ին, ինչն էլ թուրքական զինված ուժերի հրամանատարությանը հաջողվեց։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում