Քառյակը շտապողականություն է ցուցաբերել. Սերժ Սարգսյան
Այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի քիչ շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և նման բառեր: Ես համոզված եմ, որ ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- Հայլուր «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերին՝ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև տեղեկացրել է, որ հորդորել է իր կուսակիցներին, կառավարությանն ուշադիր ուսումնասիրել 12 պահանջները, և այն հարցերը, որոնք ներառված են ՀՀԿ-ի, կառավարության և իր նախընտրական ծրագրերում արագ առաջ տանել:
Քառյակի պահանջներից այն խնդիրներն էլ, որոնք իրատեսական չեն, ըստ նախագահի, պետք է ընդդիմադիրներին բացատրել, թե ինչու են անիրատեսական և ինչ հետևանքներ կարող են ունենալ:
«Համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ արդյունքներ»,- հայտարարեց նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան