Սերժ Սարգսյան. Գյուլը գիտակցում է իր երկրի իրական շահը
Հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ Հայաստան հրավիրելու իր հայտարարությանը: Մասնավորապես` հարցին, թե ինչպես կընդունվի այդ հրավերը Գյուլի կողմից, նշել է. «Աբդուլլահ Գյուլը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չի ունենա այդ հարց քննարկելու երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, և որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը երկու շաբաթ: Բայց ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:
2015թ. ապրիլի 24-ին կգա՞ Թուրքիայի հաջորդ ընտրված նախագահը Երևան, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանը նշեց, որ կիմանանք ընտրություններից հետո կամ ապրիլի 24-ի նախօրյակին:
«Հայ թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված, բնական է, որ մինչև 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ ինչպես առանձին հարցազրույցների տեսքով, այնպես էլ ելույթների տեսքով իմ կարծիքն արտահայտել այս հարցի շուրջ»,- ասել է ՀՀ Նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան