Կիզիչ արևն ու ծաղկափոշին հայ ալերգիկների թիվ մեկ թշնամին են
Հայ ալերգոլոգների պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում էլ ալերգիայով տառապող մարդկանց, հատկապես երեխաների թիվն ավելացել է:
«Շատացել են միանշանակ»,-Panorama.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ-ի Ալերգոլոգիական ծառայության ղեկավար Կրիստինա Ջամալյանը:
Ալերգոլոգ-իմունոլոգ Կարինե Հակոբյանի խոսքով, հիվանդների թվում հատկապես շատ են երեխաները:
«Կիզիչ արևից ու ծաղկափոշուց հիվանդները մեծ-մեծ խնդիրների առաջ են կանգնում»,-ասաց բժիշկը:
Նրա խոսքով, մանուկների մոտ ի հայտ եկած այս հիվանդությունը պետք է բուժել վաղ հասակում, հակառակ դեպքում մեծ հասակում լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ ընդհուպ թոքերի ու բրոնխների հիվանդությունների:
Ալերգիայով տառապող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս նախ դիմել բժշկի, ապա դեմքը հաճախակի լվանալ, խուսափել արևից՝ ակնոցներ, հովանոց ու գլխարկներ կրել, քամու ժամանակ խուսափել այգում մնալուց:
«Սրանք ընդհանուր բաներ են, սակայն յուրաքանչյուր հիվանդի ինդիվիդուալ մոտեցում է պետք»,-ասաց նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն, ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղը` առաջ անցնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից: Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները