Թուրքիայի հայկական դպրոցներում ուսուցիչների մեծ կարիք կա
Թուրքիայում «Հիմնադրամների միջև համերաշխության և հաղորդակցության պլատֆորմը»-ի կրթական հանձնաժողովի կողմից հայկական դպրոցներում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դպրոցներում ուսուցիչների մեծ կարիք կա: Տեղեկացնում է «Ակոս» թերթը:
Հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցի համաձայն` առաջիկա 2 տարիների ընթացքում հայկական դպրոցներին անհրաժեշտ կլինեն 20 տարրական դասարանների և 143 այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներ:
Հանձնաժողովը որոշել է կրթաթոշակ տալ այն ուսանողներին, որոնք մանկավարժական կրթություն են ստանում և պատրաստվում են ուսուցիչներ դառնալ:
Հանձնաժողովի անդամ Նուրհան Փալաքողլուն ասել է, որ իրենք արդեն լուծել են դասղեկների պակասի խնդիրը: Մասնավորապես, համապատասխան կրթությունը ստացող 15 ուսանողների ուսման վարձի մի մասը հիմնադրամն է հատուցել և ներկայումս այս հաստիքի համար ընդամենը 6 ուսուցչի կարիք կա:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Գարո Փայլանն էլ ասել է, ուսուցիչների մեծ պահանջարկը չպետք է ազդի կրթության որակի վրա և աշխատանքի ընդունվել ցանկացողների միջև մասնագիտական մրցակցությունը կարևոր պայման է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում