Ադրբեջանում անհայտ ծագումով վտանգավոր վիրուս է տարածվել
Վերջին օրերին Ադրբեջանում մի քանի անգամ մեծացել է բարձր ջերմության, գլխացավի, փորացավի, գլխապտույտի, ախորժակի բացակայության դրսևորմամբ վիրուսային հիվանդությամբ բժշկական հաստատություններ դիմողների թիվը:
Ըստ Ադրբեջանական «Մուսավաթ» թերթի՝ բժիշկները խոստովանում են, որ անզոր են այդ նորահայտ վիրուսի դեմ: Առողջապահության աշխատակիցներն այդ վիրուսը «օդային» են անվանում և նշում, որ դրանով կարող են վարակվել բոլոր տարիքի անձինք:
Բժիշկները գտնում են, որ այդ վիրուսի պատճառով անհրաժեշտ է կարանտին հայտարարել երկրում, սակայն Ադրբեջանի առողջապահության նախարարությունը վիրուսի տարածման հետ կապված գերադասում է լռել:
Թերթի հետ զրույցում պրոֆեսոր Ադիլ Գեյբուլլան համոզմունք է հայտնել, որ տարածվող վիրուսը բավականին վտանգավոր է: Նրա խոսքով` վիրուսով վարակված հիվանդի մոտ արյան ճնշումը կտրուկ նվազում է, ինչը բերում է վիրուսի էլ ավելի ակտիվացմանը:
«Նման հիվանդների հետ հակաբակտերիալ թերապիա է անցկացվում, որպեսզի ինֆեկցիան չտարածվի և հիվանդի վիճակը թեթևանա: Այլ բան առայժմ չենք կարող առաջարկել, քանի որ խնդրի հետ կապված ոչ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ»,- ասել է Գեյբուլլան:
Նա նշել է, որ այդ վիրուսով վարակից մահվան դեպք դեռ չի գրանցվել:
«Վիճակը նոր է սկսում զարգանալ: Գտնում եմ, որ որոշ ժամանակ հետո կոնկրետ ապացույցներ ի հայտ կգան»,- ասել է պրոֆեսորը:
Ադրբեջանի առոջղապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին թերթին հայտնել է, որ հարցի հետ կապված հայտարարությամբ հանդես կգան վարակաբանների հետ հետազոտություններ անցկացնելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա