ՀՊՖՆ-ը ղեկավարելու է իտալացի դիրիժորը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հունիսի 27-ի համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգում ելույթ է ունենալու սոպրանո Իրինա Զաքյանը և տենոր Հովհաննես Այվազյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է Բելինի («Նորմա» օպերայի նախերգանքը), արիաներ օպերաներից և Դվորժակ (Սիմֆոնիա թիվ 9` «Նոր աշխարհից»):
Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում