Է.Շարմազանով. Շուտով մեկ-երկու պատգամավոր էլ կգան` կշարունակենք մեր աշխատանքները
«Արդեն 65 պատգամավոր կա, գրանցվել են և շուտով մեկ-երկու պատգամավոր էլ կգան` կշարունակենք մեր աշխատանքները»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, թե ոչ մի խնդիր չկա, առավել ևս, որ որոշ պատգամավորներ տեղեկացված չեն եղել, որ արտահերթ նստաշրջանը առավոտյան ժամը 11-ի է սկսվելու և ոչ թե սովորականի պես կեսօրին:
Հիշեցնենք, քվորում չապահովելու պատճառով հայտարարվեց երեք ժամյա ռեժիմը` գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր անհրաժեշտ 66-ի փոխարեն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ով, փաստորեն, չգրանցվելով տապալեց նիստը գոնե այս փուլում, Է.Շարմազանովն ասաց, որ ընդդիմությունը իրենց միշտ մեղադրում էր քաղաքական բոյկոտի և ԱԺ կանոնակարգի խախտման համար և նույնիսկ Էթիկայի հանձնաժողով էին դիմում, մինչդեռ հիմա նույն բանն են անում:
«Թող հիմա կողմնորոշվեն` չգրանցվելը ճիշտ է: Որևէ բան տեղի չի ունեցել, 10-15 րոպեների ընթացքում կշարունակենք մեր աշխատանքները»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Նախորդող հրապարակում`
ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա