Foreign Policy. «Մոսուլի քրիստոնյաները ցտեսություն են ասում»
Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը «Մոսուլի քրիստոնյաները ցտեսություն են ասում» վերնագրով հոդված է տպագրել: Հոդվածի հեղինակ Քրիստիան Քերիլը ահազանգել է Իրաքում քրիստոնյա համայնքի անհետացման մասին:
«Վերջին երկու շաբաթում ահով կարդում եմ Իրաքի հյուսիսից եկող լուրերի մասին: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման կողմից Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի գրավումը աղետ է Իրաքի ժողովրդի համար, ով կագնած է կրոնական պատերազմի առջև, սակայն վերջին օրերին ես գտա ավելի մեծ աղետ. Իրաքի երբեմնի հպարտ քրիստոնյա համայնքի վերջին ներկայացուցիչները ցրվում են:
Մոսուլի Խալդիական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Էմիլ Շիմոն Նոնան նշել է, որ 2003 թվականին ԱՄՆ ներխուժումից հետո Մոսուլի քրիստոնյա բնակչության թիվը 35.000-ից հասել է 3.000-ի: «Այսօր այստեղ ոչ ոք չի մնացել»,-ասել է արքեպիսկոպոսը` ավելացնելով, որ քրիստոնյաներն ապաստանել են Իրաքի Քրդստանում գտնվող իրենց բարեկամների մոտ»,-գրում է Քրիստիան Քերիլը:
«Այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» մտավ Մոսուլ, նրա զինյալները այրեցին հայկական եկեղեցին:
2003 թվականին Իրաքի քրիստոնյաների թիվը հասնում էր 1.5 մլն-ի` բնակչության 5 տոկոսը, սակայն դրանից հետո սկսված կրոնական հակամարտությունները և ահաբեկչությունները ստիպեցին նրանց հեռանալ երկրից: Իրաքի քրիստոնյա համայքները` խալդերը, հայերը, ասորիները, հույները, արտագաղթեցին երկրից:
Ես ուրախ եմ, որ այդ հավատացյալները պաշտպանեցին իրենց և իրենց հավատքը, սակայն նրանց արտագաղթը իր գինն ունի: Վերջին 2000 տարում Իրաքը տուն էր Արևելյան քրիստոնեության կենսունակ մշակույթի համար: Այսօր այդ պատմությունը կարծես թե մոտենում է ավարտին: Եթե նույնիսկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» հեռանա, դժվար է պատկերացնել, որ Մոսուլի քրիստոնյաները իրենց ապագան Իրաքում կտեսնեն»-գրել է Քրիստիան Քերիլը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում