«Մշակութային ծրագիրը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք»». ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպված ընդունելությանը:
Հաղորդագրությունում մասնավորապես նշված է.
«Վերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:
ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:
Ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները:
Գառնու հեթանոսական տաճարի շենքը և արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որևէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաև ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել և տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում և միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է:
Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոնական բանկը մեծ խնջույք է կազմակերպել Գառնի տաճարի տարածքում: Տաճարի մուտքը փակվել է ժամը 17:00-ից և ոչ մեկին թույլ չեն տվել ներս մտնել: Խնջույքի և հատուկ Երևանից բերված խորովածի մասին առավել մանրամասն` «Ազատության» տեսանյութում:
Թեմային առնչվող`
Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին
Հերիք եղավ, Գառնին սրբություն է. Պատգամավորը դատապարտել է Գառնիում կազմակերպած կորպորատիվը
Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
Օրվա մամուլից` «Սատկացնել է պետք պատմամշակութային արժեքը վարձողին և վարձով տվողին». «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները