Հայ շախմատիստները` Ոսկե Ավազներում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և բաժանեցին 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին շնորհվեց երկրորդ, Գաբուզյանին` հինգերորդ մրցանակները: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Աքսել Բախմանը (Պարագվայ): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակեցին 6-ական, Վլադիմիր Պողոսյանը` 5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները