Արշակունյաց պողոտայից ոստիկանություն բերման է ենթարկվել «Դուրս մեր գրպանից» ակցիայի երեք ակտիվիստ
«Մենք Պանթեոնի դիմացի այգուց սկսեցինք մեր ակցիան և ցանկանում էինք ավտոերթով Արշակունյաց պողոտայով շարժվել դեպի Կենտրոն, սակայն ոստիկանները արգելեցին շարժվել առաջ և արգելափակեցին մեր երթը»,-Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով այսօր Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած «Դուրս մեր գրպանից» ակցիային, ասաց ակցիայի մասնակից Հայկ Ավետիսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ «Դուրս մեր գրպանից» ակցիայի երեք մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ իրապավահների պահանջներին չենթարկվելու համար:
«Ոստիկանները մոտեցել են և փորձել ուժ կիրառել, իսկ երբ ակտիվիստները պահանջել են իրենց չհրել, ոստիկանները ակտիվիտներին բերման են ենթարկել»,-նշեց Հ.Ավետիսյանը:
Նրա խոսքերով, իրենք նպատակ ունեին «Դուրս մեր գրպանից» ակցիայի շրջանակներում ավտոերթ անցկացնել ամբողջ քաղաքում, սակայն իրենց դա թույլ չեն տվել իրականացնել:
«Ակցիայի նպատակն է պահաջնել իշխանություններից 5 անգամ նվազեցնել արագաչափերի և տեսախցիկների տույժ-տուգանքները, համաներել մինչ այդ եղած բոլոր տուգանքները: Բացի այդ, մենք դեմ ենք կարմիր գծերին և տեսախցիկներին»,-հավելեց Հ.Ավետիսյանը:
Իր հերթին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Panorama.am-ի զրույցում անդրադառնալով Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ակցիային նշեց, որ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության ժամանակավոր պահպանման վայր:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են բերման ենթարկվել ակցիա 3 մասնակիցները Օսիպյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն՝ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար:
«Դուրս մեր գրպանից» ակցիայի ընթացքում կաթվածահար էր եղել երթևեկությունը Արշակունյանց պողոտայում և ճանապարհային ոստիկանությունը փակել էր ճանապարհի մի հատվածը:
Դեպքի վայր էր ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ով էլ համակարգում էր ակցիայի հետևանքով գոյացած խցանման վերացման գործողությունները:
Այս պահի դրությամբ ճանապարհային ոստիկանությունը բացել է երթևեկությունը Արշակունյաց պողոտայով և խցանումը ամբողջությամբ վերացված է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան