«Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին, սամբո կանեի». Թոխմախի Մհեր. ՀԺ
Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին: Հիշեցնենք, որ Դմիտրի Կիսելյովը մի շարք անհարգալից հայտարարություններ էր արել ու սրտնեղել, որ Հայաստանում ռուսերենը հետընթաց է ապրում:
Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասել է. «Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,-կեսկատակ-կեսլուրջ ասել է Սեդրակյանը:
Նաև նշել, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. «Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»: