Քաղաքագետ. Յուրաքանչյուր ռազմական գործողություն լուրջ ընտրության առաջ է կանգնեցնելու ՌԴ-ին
«Ռուսաստանը և Հայաստանին, և Ադրբեջանին զինամթերք մատակարարելով՝ փորձում է մաքսիմալ ձևով այդ երկրներին կապել Մոսկվային»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, ՌԴ-ն բավականին մեծ քանակությամբ զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, բայց միաժամանակ, ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում համապատասխան քանակությամբ զենք և զինամթերք տրամադրում է նաև Հայաստանին ու փաստացի ԼՂՀ-ին:
«Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, քանի որ այդ դեպքում պետք է ընտրություն կատարի տնտեսական, էներգետիկ գործընկեր Ադրբեջանի և ռազմավարական դաշնակից Հայաստանի միջև, որի հանդեպ անվտանգության ոլորտում ունի պարտավորություն»,- ասաց Ս. Մինասյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն լուրջ ընտրության առաջ է կանգնեցնելու ՌԴ-ին:
Քաղաքագետի կարծիքով, այսօր չկա լայնամասշտաբ պատերազմի իրական սպառնալիք, թեև շփման գծում կշարունակվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում