Սերգեյ Մինասյան. Ջավախքը պետք է Հայաստանի ու Վրաստանի միջև լինի կամուրջ, ոչ թե խնդիր
Հայ-վրացական հարաբերությունները չափազանց կարևոր են, կրիտիկական նշանակություն ունեն երկու կողմերի համար էլ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հունիսի 27-ին Վրաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիր, մյուս կողմից Հայաստանը կարճաժամկետ ընթացքում կանդամակցի Եվրասիական միությանը, այսինքն կունենանք իրարամերժ ինտեգրացիոն քաղաքական և տնտեսական պրոեկտներ, ինչը, նաև պաշտոնյաներն են ասում, կլինի և մարտահարվեր Հայաստանի ու Վրաստանի համար, և հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել և եվրոպական շուկաներում, և Վրաստանի համար բավական լուրջ տնտեսական նշանակություն ունեցող Եվրասիական միության շուկաներում»,- ասաց քաղաքագետը:
Ս. Մինասյանի խոսքով, Հայաստանն ու Վրաստանը պետք է փորձեն հայաբնակ Ջավախքը դարձնեն երկու երկրների միջև կամուրջ, ոչ թե խնդիր, փորձեն լուծել առկա խնդիրները, որպեսզի երրորդ ուժն այն չօգտագործի Երևանի կամ Թբիլիսիի դեմ: