Հունիսի 19-ը այսուհետ քառյակի տապալման օրն է. Է.Շարմազանով
«Դե քանի որ հրաշալի քառյակը երեկ, իրենց իսկ բնորոշմամբ, պատմական հաղթանակ տոնեց և այսօր էլ, ինչպես իրենք էին մտածում, ևս մեկ պատմական հաղթանակ պետք է տոնեին, ապա նույն քառյակի տրամաբանությամբ պետք է արձանագրենք, որ հունիսի 19-ը այսուհետ քառյակի տապալման օրն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վերջին երկու օրերին ԱԺ ոչ իշխանական ուժերի ձեռնարկած քայլերին:
ՀՀԿ-ական պատգամավորը անգամ հիշեց շեքսպիրյան հայտնի «Լինել, թե չլինել»-ը` այն կոնտեքստում, որ թեև նիստը արդեն մեկ ժամից ավելի ընթանում է, բայց ոչ իշխանականները դեռ մտածում են` գրանցվեն, թե չգրանցվեն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստերի դահլիճում լուրջ քննարկումներ են ընթանում նրանց շարքերում, ենթադրում եմ, որ հենց դա են քննարկում»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները տապալեցին քվեարկությունը, որոշ օրենքներ չընդունվեցին, իսկ այսօր առավոտվանից չգրանցվելով հասան նրան, որ ԱԺ նիստը մեկնարկեց քսան րոպե ուշացումով:
Նախորդող հրապարակում`
Գ. Սահակյանը ոչ իշխանականներին մեղադրեց նիստը տապալելու փորձի մեջ