Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ հունիսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:
Երևանում՝ հունիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-24-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: