Կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ. Վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին` նշեց, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ և ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն:
Հարցին, թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ 12 առաջարկություններից ոչ մեկն էլ այդ տեսքով չի ընդունվելու, վարչապետը նշեց, որ նա նկատի է ունեցել ձևը:
«Եթե համագործակցություն են առաջարկում, ապա չի կարելի պահանջներ ներկայացնել, այլ կարելի է այլ առաջարկություն ներկայացնել: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է: Մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում, կարևոր է, որ մենք կատարենք գործ, որը կզարգացնի մեր տնտեսությունը և կստեղծի հավասար պայմաններ բոլորի համար»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը