Իմ կարծիքով` նպատակային սոցիալական վճարը ճիշտ քայլ է. Վարչապետ
«Պետական հատվածի համար սահմանում ենք նպատակային սոցիալական վճար և դա, իմ կարծիքով, ճիշտ քայլ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին և կից ներկայացված օրենքների փաթեթին:
Նրա խոսքերով` մասնավոր ոլորտի համար նպատակային սոցիալական վճարը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հետաձգվել է, իսկ այս տարվա հուլիսի 1-ից մնացածի համար այն կդառնա պարտադիր»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար: Նշենք նաև, որ նպատակային սոցիալական վճարը կկիրառվի միայն պետական աշխատողների դեպքում:
Հ.Աբրահամյանի ասաց նաև, որ հուլիսի 1-ից 200 հազար աշխատողների աշխատավարձը բարձրացնելու են միջինը 40 տոկոսով, և կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել ՝ մոտ 38 միլիարդ հատկացրել է այդ աշխատավարձերի բարձրացմանը:
Նշվեց նաև, որ ՏԻՄ կառույցների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների, այնտեղ, որտեղ նվազագույն աշխատավարձ են ստանում, այդ վճարը կատարելու է կառավարությունը պետական բյուջեից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան